skip to Main Content

Թռուցիկների կարևորությունը փոքր բիզնեսի համար

Թռուցիկների կարևորությունը փոքր բիզնեսի համար

Յուրաքանչյուր փոքր բիզնես կարիք ունի ներկայացնելու իր ապրանքները և ծառայությունները պոտենցիալ գնորդներին։ Ամենից հաճախ այս պրոցեսը իրականացվում է սոցիալական ցանցերի, կայքի ևվ email մարքեթինգի միջոցով։ Սակայն, մարքեթինգային ամենահին գործիքներից մեկը՝ թռուցիկը, նույնքան ուժեղ ազդեցություն կարող է ունենան, որքան մարքեթինգային մնացած գործիքները։

Ինչու՞ պետք է օգտագործել թռուցիկներ

Թռուցիկները հեշտ և արդյունավետ միջոց են փողոցում մարդկանց ձեր ապրանքների և ծառայությունների մասին պատմելու համար։ Մարդիկ հնարավոր է երբեք չեն այցելել ձեր կայք կամ սոցիալական հարթակներ։ Նույնիսկ եթե նրանք օնլայն են, նրանք կարող են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց հանձնված թռուցիկին, այլ ոչ թե թերթել իրենց լրահոսը: Մեր ուշադրության տևողությունը, ցավոք, կարճանում է, ուստի թռուցիկը պոտենցիալ հաճախորդի ուշադրությունը գրավելու արագ միջոց է:

Ուշադրություն մանրուքներին

Պրոֆեսիոնալ դիզայնով և որակյալ տպագրված թռուցիկը շատ ավելի լավ տպավորություն կթողնի։ Հիշե՛ք ՝ առաջին տպավորությունը ամենակարևորն է։

Տեքստում ներառեք ձեր հիմնական առավելությունները

Շատ կարևոր է, որ դուք հասկանաք ձեր ապրանքի կամ ծառայության առավելությունները ։ Այդ ամենն արեք հնարավորինս պարզ ։ Մարդիկ, ամենայն հավանականությամբ, կկարդան այն թռուցիկը, որի ինֆորմացիան պարզ է շարադրված, տառատեսակը և տառաչափը ճիշտ են ընտրված։ Երկու կողմում էլ, չմոռանաք օգտագործել ձեր լոգոն։

Գունավոր տպագրություն

Թռուցիկը պետք է լինի գունավոր։ Միշտ փորձեք խուսափել սև և սպիտակ տպագրությունից, եթե ձեր դիզայնը չի պահանջում: Գունային ընտրությունը սահմանափակեք երկու կամ երեք գույնով․ դա տպագրությունը ավելի դյուրին է դարձնում: Չափից շատ գույների օգտագործումը կարող է խառնաշփոթի նմանվել:

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top