skip to Main Content

Ինչո՞վ են իրարից տարբերվում բուկլետը, բրոշուրը և թռուցիկը

Ինչո՞վ են իրարից տարբերվում բուկլետը, բրոշուրը և թռուցիկը

Տպագրական աշխարհում կան բազմաթիվ տերմիններ, որոնք գուցե ձեզ ծանոթ չեն: Ամսագիրը, գիրքը բրոշուրից տարբերակելը հեշտ է, սակայն այլ տպագրական նյութերն իրարից տարբերելը, ինչպիսիք են, օրինակ՝ թռուցիկները, բուկլետները և բրոշուրները, առաջին հայացքից կարող է մի փոքր բարդ թվալ։

Չնայած շատերը պնդում են, որ թվարկված տպագրական նյութերը գրեթե նույն են, սակայն դա այդպես չէ։

Թռուցիկները, բուկլետները կամ բրոշուրները օգտակար գործիքներ են ձեր բրենդի, ապրանքների և ծառայությունների առաջմղման գործում։ Տպագիր նյութերը առավել գրավիչ են փոքր բիզնեսի սեփականատերերի համար, քանի որ դրանք քիչ ծախսատար են և արդյունավետ մարքեթինգային գործիքներ են։

Իսկ որո՞նք են վերը թվարկված տպագիր արտադրանքի տարբերությունները։ Եկե՛ք ծանոթանանք։

Ի՞նչ է բուկլետը

Բուկլետները մի փոքր շփոթեցնող են, քանի որ ոմանք հաճախ օգտագործում են «բրոշյուր» բառը `նկարագրելու բազմալեզու գրքույկը։ Բուկլետները սովորաբար բաղկացած են լինում բազմաթիվ էջերից՝ տրամադրելով բավականին մեծ ինֆորմացիա բրենդի մասին:

Ի՞նչ է բրոշուրը

Բրոշուրները հաճախ հայտնի են որպես գրքույկներ։ Դրանք տարբերվում են թռուցիկներից և բուկլետներից նրանով, որ հնարավոր է ծալել, ինչի շնորհիվ ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Այն դեպքում երբ թռուցիկները սովորաբար օգտագործվում են բաժանելու համար, բրոշուրները օգնում են ընթերցողներին կարևոր տեղեկությունները ստանալ Ձեր բրենդի մասին և տրամադրվում են հիմնականում՝ ցուցահանդեսներում, կորպորատիվ հանդիպումների ժամանակ և այլն։


Ի՞նչ է թռուցիկը

Թռուցիկները ամենահայտնի տպագրական նյութերից են: Դրանք մատչելի են,հեշտ տարածվում են ամենուր, արագ ուշադրություն են գրավում և տալիս են անհրաժեշտ ինֆորմացիա ձեր գործունեության մասին,կարելի է տպագրել տարբեր չափսի և դիզայնի թռուցիկներ։

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top