5 պատճառ, թե ինչու բիզնեսը պետք է անցում կատարի թղթե տոպրակների

Ապրանքի փաթեթավորումը կարող է էական դեր խաղալ հաճախորդների՝ գնման որոշում կայացնելու վրա, այնպիսի դեր, որ երբեք անգամ չեք էլ պատկերացրել։
⠀
Ապրանքի փաթեթավորումը ոչ միայն փոխանցում է այն, ինչ առաջարկում եք հաճախորդներին, այլև ցուցադրում է ձեր ընկերության արժեքները և այդպիսով օգնում է կառուցել ուժեղ և վստահելի ապրանքանիշ:
⠀
Թղթե տոպրակը, հավանաբար, ապրանքի փաթեթավորման լավագույն տարբերակն է։ Որքան գունեղ և հետաքրքիր է տոպրակի դիզայնը, այնքան ավելի շատ ուշադրություն է գրավում։
⠀
Եթե նախկինում միայն բարձարժեք բրենդներն էին առաջարկում թղթե տոպրակներ, ապա հիմա և՛ փոքր բիզնեսները, և՛ նույնիսկ ստարտափերը օգտագործում են էկոլոգիապես մաքուր այս տոպրակները:
⠀
Կարճ ասած, մարդիկ համարում են, որ պլաստիկ տոպրակները հասարակ հաճախորդների համար են, իսկ թղթե տոպրակները` հատուկ հաճախորդների: Այսպիսով, եթե ցանկանում եք ռեբրենդինգ իրականացնել և չգիտեք՝ ինչից սկսել, պարզապես, անցումը պլաստիկ տոպրակներից դեպի թղթե տոպրակներ դիտարկեք որպես առաջնահերթություն: Ստիպեք, որպեսզի ձեր յուրաքանչյուր հաճախորդ զգա իրեն յուրահատուկ, և նա ոչ միայն կվերադառնա, այլև երկարաժամկետ հեռանկարում կբերի ավելի շատ մարդկանց:
⠀
Ստորև ներկայացնում ենք թղթե տոպրակներին անցում կատարելւ հինգ հիմնական պատճառ ․
⠀
Թղթե տոպրակները էկոլոգիապես մաքուր են։ Այո, թղթե տոպրակը փաթեթավորման էկոլոգիապես ամենամաքուր տարբերակն է, քանի որ այս տոպրակները պատրաստվում են վերամշակման ենթակա նյութերից, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը:
⠀
Ծախսարդյունավետ են։ Թղթի վրա տպագրելըը շատ ավելի հեշտ է, քան պլաստմասե մակերեսի վրա, ինչը թղթե տոպրակները դարձնում է նաև ծախսարդյունավետ:
⠀
Պահանջարկ։ Ներկայումս, ավելի ու ավելի շատ սպառողներ ավելի մեծ նախապատվություն են տալիս թղթե տոպրակներին, քան պլաստիկ տոպրակներին հատկապես զարգացած երկրներում, իսկ զարգացող երկրներում շատերը հրաժարվում են պլաստիկ տոպրակներից:
⠀
Արդյունավետ բրենդինգ։ Թղթե տոպրակներով փաթեթավորումը համարվում է բարձրակարգ: Շուկայական հետազոտությունները ցույց են տվել, որ հայտնի ապրանքանիշերից շատերն իրենց արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործում են էկոլոգիապես մաքուր թղթե տոպրակներ , նույնիսկ եթե դա շրթներկի կամ եղունգների լաքի նման փոքր իր է:
⠀
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն։ Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ձեռնարկությունները կարող են հաջողության հասնել, եթե զուտ շահույթ հետապնդող են: Սոցիալապես պատասխանատու լինելը մեկ այլ տարբերակ է, և ավելի արդյունավետ է ուժեղ բրենդ կառուցելիս: Սոցիալական պատասխանատվություն իրականացնելը ոչ միայն շահութաբեր է, այլև ձեր ապրանքանիշը դարձնում է վստահելի: