skip to Main Content

Ապրանքային պիտակների դիզայնի թրենդները 2021 թ․-ին

Սպառողները, մեծամասամբ, ուշադրություն են դարձնում իրենց նախընտրելի ապրանքների պիտակավորմանը, ավելին, քան իրենք գիտակցում են: Թեև դուք ենթադրաբար չեք կարող գիրքը դատել ըստ կազմի, սակայն հաճախորդները հաճախ կարող են գնահատել ապրանքն իր պիտակով: Շատ դեպքերում նրանք կարող են գնման որոշում կայացնել (կամ նույնիսկ անցում կատարել իրենց սիրելի բրենդից մյուսին) պիտակի դիզայնի պատճառով: ⠀ Իհարկե, ապրանքային պիտակի դիզայնը պետք է համապատասխանի ապրանքանիշին, բայց կան այլ տարրեր, որոնց վրա պետք է սևեռել ուշադրությունը պոտենցիալ հաճախորդներին դրդելու գնել ձեր ապրանքը։ ⠀ Այժմ, եկեք ծանոթանանք…

Կարդալ ավելին

Տպագրական ոլորտի վերջին ձեռքբերումները

Տեխնոլոգիաները զարգանում են արագ տեմպերով՝ փոխելով առաջադրանքների և նախագծերի իրականացնման շատ մեթոդներ: Տպագրության և դիզայնի ոլորտները փոփոխությունների ու նորամուծությունների հետ առնչվող ոլորտների գերազանց օրինակներ են: Մրցունակ մնալու համար և՛ մեծ, և՛ փոքր բիզնեսները ստիպված են հետևել ոլորտի վերջին զարգացումներին, մասնավորապես `ծրագրային թարմացումներին և նոր տպագրական մեքենաների հնարավորություններին: Տպագրական տեխնոլոգիաների վերջին նորամուծությունները, որոնց մասին հարկ է նշել, ներառում են գերարագ թվային տպագրությունը՝ ըստ պահանջի, եռաչափ տպագրությունը և թվային տպագրության արդյունավետության բարձրացումը։ ⠀ Եռաչափ (3D) տպագրության աճ ⠀ Տպագրությունն այլևս չի սահմանափակվում…

Կարդալ ավելին

Մենուի դիզայնը կարող է մեծացնել վաճառքները

Ի՞սկ դուք գիտեք, որ մենյուի դիզայնը ճաշի, ընթրիքի բաղկացուցիչ մասն է։ Այն կարող է որոշել, թե ինչպես են հաճախորդները արձագանքում ռեստորանի առաջարկներին և բացահայտում ճաշացանկը։ Գիտե՞ք, որ համեստ դիզայնով մենյուն համարվում է եկամուտները մեծացնելու ամենադյուրին ճանապարհը։ ⠀ Նոր դիզայն ստեղծելիս կամ հինը թարմացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ լսարանը, ֆորմատը, պրոդուկտի ներկայացումը, ճիշտ էջում տեղադրումը և գինը։ ⠀ Եկե՛ք սկսենք ձեր լսարանից: Իհարկե, ռեստորանի կամ սրճարանի գտնվելու վայրը և տեսակը կօգնեն որոշել, թե որն է ձեր թիրախային լսարանը։…

Կարդալ ավելին
Artaqin Govazd

Արտաքին գովազդ․Ի՞նչ առավելություններ և թերություններ ունի գովազդի այս տեսակը

Արտաքին (outdoor) գովազդը հանդիսանում է գովազդի ավանդական տեսակներից մեկը։ Այն կարող է տեղադրվել բաց տարածությունում, շինությունների արտաքին մակերեսներին, փողոցում, ինչպես նաև տրանսպորտի տարբեր տեսակների վրա։ ⠀ Ի՞նչ առավելություններ ունի արտաքին գովազդը։ Եկե՛ք ծանոթանանք․ ⠀ 1. Տեղական շուկաների լայն ընդգրկում։ Ճիշտ տեղակայման արդյունքում հնարավոր է տեղական շուկաների գրավում, ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան ժամերին։ 100 GRP ցուցադրությունը (լսարանի տոկոսը, որը ցույց է տալիս արտաքին գովազդը դիտողների օրական քանակը), մեկ ամսվա ընթացքում կարող է հասնել 3000 GRP- ի:Այս ցուցանիշը, ամենայն հավականությամբ,…

Կարդալ ավելին

Ինչպես բրենդինգը կարող է փոխել մարդկանց պատկերացումները Ձեր բիզնեսի մասին

Մարքեթոլոգների մեծ մասը կհամաձայնեն, որ բրենդի ճիշտ ընկալումը ապրանքանիշի հաջողության բանալին է։ Բայց ինչպե՞ս բրենդինգը կարող է փոխել մարդկանց պատկերացումները կազմակերպության մասին։ Եկե՛ք տեսնենք։ ⠀ «Այն բրենդը, որը Դուք դուրս եք բերում շուկա, տարածում եք աշխարհում, արտացոլում է շատ ավելին, քան պարզապես ապրանք, որը Դուք վաճառում եք», - ասել է Էլեն Մեյսին, Anthem Branding ապրանքանիշի ավագ ստրատեգը,- «դա խոսում է այն մասին, որ Դուք որպես ընկերություն, հավատում եք Ձեր անհատականությանը, գեղագիտությանը, ոլորտի տեսլականին, որում դուք կաք, և այն մշակույթինը, որը…

Կարդալ ավելին

Այցեքարտերի դիզայն. 2021թ․-ի թրենդները

2020 թ․ բիզնեսի համար «սովորական » տարի չէր: Բոլորովին նոր պայմաններում աշխատելը սովորեցրեց, որ պետք է անընդհատ հարմարվել փոփոխություններին և  շարունակաբար զարգացնել բիզնեսը, եթե ցանկանում եք, որ այն ծաղկի: Բիզնես քարտերի դիզայնը պետք է ընդգծի բիզնեսի անհատականությունը, պոտենցիալ հաճախորդների մոտ վստահություն ձևավորի : Այսպես, եթե տարիներ շարունակ օգտագործել եք այցեքարտերի նույն դիզայնը կամ չեք կողմնորոշվում ՝ ի՞նչ դիզայնով տպագրել, ապա ծանոթացեք այցեքարտերի դիզայն-ի  2021թ․-ի միտումներին․ 1․ Կիսաթափանցիկ այցեքարտեր 2․ Շլացնող գույնզգույն գրադիենտներ մուգ ֆոնին   3․ QR կոդեր, որոնք պետք կգան Ձեզ բիզնեսում…

Կարդալ ավելին

3 փաստ թվային տպագրության մասին | Platinum Ink Design Armenia

Տպագրական արվեստը զգալիորեն զարգացած է եղել դեռևս հին ժամանակներից։ Սկզբում առաջատար դիրք էր զբաղեցնում օֆսեթ տպագրությունը, սակայն իրավիճակը փոխվեց 1990-ականներին , երբ զգալիորեն սկսեց տարածվել թվային տպագրությունը ։ Ձեզ ենք ներկայացնում 3 հետաքրքիր փաստ թվային տպագրության մասին․ 1. Non-Contact Թվային տպագրությունը հնարավորություն է տալիս իրականացնել տպագրություն առանց տպագրական մեքենայի և թղթի շփման։ Այս տեխնոլոգիայի դեպքում տպագրական պրոցեսը կառավարվում է համակարգչի միջոցով ՝ հնարավորություն տալով իրականացնել տարբեր տեսակի, ձևի կամ չափսի նյութերի տպագրություն, օրինակ՝ այցեքարտեր, թռուցիկներ, նոթատետրեր, բացիկներ, մենյուներ և այլն։…

Կարդալ ավելին
Back To Top