skip to Main Content

Ինչու՞ են տպագիր օրացույցները դեռևս ակտուալ

Ինչու՞ են տպագիր օրացույցները դեռևս ակտուալ

Ներկայումս ՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտագործում օրացույցներ, որոնք կցված են իրենց հեռախոսին, էլ. փոստին կամ համակարգչին։ Մարդկանց 98% և բոլոր ձեռնարկությունների 100% -ը օգտագործում են առնվազն մեկ տպագիր օրացույց իրենց տանը կամ աշխատավայրում:

Ինչո՞ւ

Օրացույցները հեշտ միջոց են տեսնելու ամսաթիվը ՝ առանց մուտք գործելու հեռախոսի կամ համակարգչի մեջ, և դրանք կարող են օգտագործվել նաև որպես հիանալի նվերներ՝ ձեր բրենդը առաջմղելու համար:

Դուք չեք կարող որևէ մեկին թվային օրացույց նվիրել, ֆոտոսեսիա անցկացնել թվային օրացույցի համար: Թվային օրացույցները թույլ չեն տալիս վայելել բնության կամ որևիցե առարկայի գեղեցկությունը ամեն անգամ դրան նայելիս: Թեև թվային օրացույցները կարող են շատ հարմար լինել այն ժամանակ, երբ դուք աշխատանքի եք և պետք է հետևեք առաջադրանքներին և հանդիպումներին, սակայն մարդկանց մեծամասնությունը ամենօրյա օգտագործման համար դեռևս նախընտրում է իրական, թղթային տպագիր օրացույցը:


Կազմակերպությունները, անշուշտ, կարող են օգտագործել բրենդային օրացույցներ ՝ դրանք տրամադրելով հաճախորդներին: Իրականում, բիզնեսը 7-10% աճ կարող է գրանցել գովազդային օրացույցներ օգտագործելիս (ըստ վերջին ուսումնասիրությունների):

Իսկ ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տպագիր օրացույցն ունի ցանկալի ազդեցություն

Առաջինը պետք է որոշել, թե ում նվիրել բրենդային օրացույցներ։ Թեև յուաքանչյուր հաճախորդին օրացույց նվիրել լավ լավ տարբերակ է, սակայն ի՞նչ կասեք դրանք որոշակի ոլորտների մասնագետներին նվիրելու մասին, որոնք կանոնավոր կերպով օգտագործում են դրանք: Մանսագետները կարող են օգտագործել այն իրենց բիզնեսի և հաճախորդներին հերթագրելու համար: Նման հնարավորություններ կան բժշկական հաստատություններում և գեղեցկության սրահներում, որտեղ անընդհատ ամրագրումներ են կատարվում։

Եվ վերջում, չպետք է մեռանալ տպագրել ձեր կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները տպագիր օրացույցների վրա, որպեսզի ձեզ հետ կապ հաստատել ցանկացող յուրաքանչյուր անձ կարողանա անել դա հեշտությամբ: Սա ամրապնդում է ձեր բրենդի հեղինակաությունը և առավելագույնը դարձնում ձեր ներդրումները:

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top