skip to Main Content

Արդյո՞ք բրենդային նոթատետրերը գովազդային ռազմավարության մի մասն են

Արդյո՞ք բրենդային նոթատետրերը գովազդային  ռազմավարության մի մասն են

Ներկայումս մեծ թվով կազմակերպություններ հետաքրքրված են առցանց մարքեթինգով։ Սմարթֆոնների և հավելվածների ի հայտ գալով՝ նոթատետրերի օգտագործումը դիտարկվեց որպես հին և աստիճանաբար անտեսվեց։

Սակայն նոթատետրերը երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը․ոչինչ երբեք չի փոխարինի ձեր մտքերը և անելիքները գրի առնելու այս տարբերակին: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ գրառումներ կատարելու համար օգտվում են նոթբուքից, չեն կլանում նոր նյութեր, հիմնականում այն պատճառով, որ գրառումները կատարում են բառացիորեն։

Սա մեկն է այն հետազոտություններից, որոնք կատարվել են ՝ ցույց տալու տպագրական նյութերի կարևորությունը գովազդում և մարքեթինգում։ Իրականում, նոթատետրը ամենաօգտակար գովազդային տարրն է՝ բրենդային գլխարկներից և շապիկներից հետո ։ Այն հնարավորութուն է տալիս ոչ միայն արդյունավետորեն վարել բիզնեսը, այլ նաև առաջ մղել բիզնեսի մարքեթինգային ռազմավարությունը։


Անշուշտ սպասելի է, որ ձեր նոթատետրերը կհասնեն հնարավորինս շատ հաճախորդների (երբ նոթատետրերը հանձնվում են հաճախորդներին, դրանք անմիջապես սկսում են կատարել <<իր աշխատանքը >>): Դրանք կարող են երկարատև տպավորություն թողնել գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:

Պարզապես պատկերացրեք, թե օրական քանի անգամ է ձեր բիզնեսը ներքին և արտաքին կապերով շփվում մարդկանց հետ:

Նոթատետրերի տպագրությունը հիանալի ռազմավարություն է ձեր բրենդի ճանաչելիության բարձրացման գործում:

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top