Outdoor թե՞ Indoor գովազդ
Արտաքին (outdoor) գովազդը գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն է, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին, ավտոլցակայաններում: ⠀ Արտաքին գովազդամիջոցները տարատեսակ են. դրանք կարող են լինել գովազդային հաղորդագրություն պարունակող տարբեր կրիչներ, որոնք տեղադրվում են տեսանելի վայրում: Արտաքին գովազդի միջոցները կարող են լինել մշտական և ժամանակավոր: Գովազդի մշտական միջոցներն ունեն տեղադրման հաստատուն վայր: ⠀ Արտաքին գովազդի հիմնական միջոցը մեծամասշտաբ պաստառն է:…