Հետաքրքիր փաստեր այցեքարտերի մասին
Նույնիսկ սմարթֆոնների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների աշխարհում օրական տպագրվում է 27 միլիոն այցեքարտ: Չնայած տեխնոլոգիական առաջընթացին՝ այցեքարտերը շարունակում են կարևոր դեր ունենալ բիզնես աշխարհում։ ⠀ Ձեզ ենք ներկայացնում մի քանի վիճակագրական տվյալներ այցեքարտերի մասին․ ⠀ Քանի՞ այցեքարտ է տպագրվում տարեկան: Օրական տպագրվող 27 միլիոն այցեքարտերը վերածվում են տարեկան տպագրվող 10,000,000,000 այցեքարտի: ⠀ Քանի՞ այցեքարտ է դուրս նետվում մեկ շաբաթվա ընթացքում: Ամեն տարի տպագրվող 10 միլիարդ այցեքարտերից 8 միլիարդը դուրս է նետվում մեկ շաբաթվա ընթացքում: Դա տպագրված այցեքարտերի 88%-ն է: …