skip to Main Content

Բրենդինգի վիճակագրությունը 2021 թ․-ին

Բրենդինգի վիճակագրությունը 2021 թ․-ին

Բրենդինգը յուրահատուկ դիզայնի և մարքեթինգային ռազմավարության համադրություն է, որն օգտագործվում է որոշակի ապրանքի կամ ծառայության առաջմղման համար:

Ինչ վերաբերում է դրա կարևորությանը, բրենդինգը լայնորեն դիտվում է որպես ցանկացած բիզնեսի հաջողության հիմնական գործոններից մեկը: Այն նույնքան կարևոր է և՛ փոքր բիզնեսի, և՛ խոշոր ընկերությունների գործունեության համար:

Բրենդինգի վիճակագրությունը 2021 թվականին․

  1. Coca Cola-ն ամեն տարի միջինում 4 մլրդ դոլար է ծախսում բրենդինգի վրա,
  2. Սպառողների 73% -ը նախապատվություն է տալիս այն ապրանքանիշներին, որոնք առաձնանում են բարեհամբույր սպասարկումով,
  3. Ընկերության եկամտի 65% -ը գալիս է առկա հաճախորդներից,
  4. Սպառողների 71% -ը նախընտրում է ապրանքներ կամ ծառայություններ գնել իրենց հայտնի ապրանքանիշներից,
  5. Apple- ը 2021 թ․ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն է,
  6. ԱՄՆ -ում սպառողների 33% -ը միայն մեկ անգամ վատ ծառայություն ստանալուց հետո մտածում է ապրանքանիշը փոխելու մասին,
  7. Լոգոյի դիզայնի համար բրենդները ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար,
  8. Մարդկանց 74% -ը հավատարիմ է դառնում բրենդին կոնտենտի միջոցով,
  9. Բլոգ ունեցող ընկերությունները ամսական գեներացնում են 67% -ով ավելի շատ լիդեր,

Ծանոթացեք մեր նախորդ աշխատանքներին այստեղ ։

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top