skip to Main Content

Հետաքրքիր փաստեր այցեքարտերի մասին

Հետաքրքիր փաստեր այցեքարտերի մասին

Նույնիսկ սմարթֆոնների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների աշխարհում օրական տպագրվում է 27 միլիոն այցեքարտ: Չնայած տեխնոլոգիական առաջընթացին՝ այցեքարտերը շարունակում են կարևոր դեր ունենալ բիզնես աշխարհում։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի վիճակագրական տվյալներ այցեքարտերի մասին․

Քանի՞ այցեքարտ է տպագրվում տարեկան: Օրական տպագրվող 27 միլիոն այցեքարտերը վերածվում են տարեկան տպագրվող 10,000,000,000 այցեքարտի:

Քանի՞ այցեքարտ է դուրս նետվում մեկ շաբաթվա ընթացքում: Ամեն տարի տպագրվող 10 միլիարդ այցեքարտերից 8 միլիարդը դուրս է նետվում մեկ շաբաթվա ընթացքում: Դա տպագրված այցեքարտերի 88%-ն է:

 

Քանի՞ տոկոսով են աճում վաճառքները տրամադրված յուրաքանչյուր 2000 այցեքարտի դիմաց: Չնայած դուրս նետվող 8 միլիարդ այցեքարտերին, ընկերության վաճառքներն աճում են 2,5%-ով՝ տրամադրված յուրաքանչյուր 2000 այցեքարտի դիմաց:

Ի՞նչ տեղեկատվություն պետք է ներառել այցեքարտի վրա: Յուրաքանչյուր քարտ պետք է ներառի՝ անուն (աշխատակցի և բիզնեսի), աշխատանքային հաստիքը, էլ․ փոստ, հեռախոսահամար, կայքի հասցե,
սոցիալական հարթակներ։

Ո՞րն է ամենատարածված սխալը այցեքարտերի տպագրության ժամանակ: Մի՛ ընտրեք էժան թուղթ։ Մարդիկ գնահատում են բիզնեսը այցեքարտով: Հաճախ դա առաջին տպավորությունն է բիզնեսի մասին: Եթե ընտրում եք ցածրորակ թուղթ, մարդիկ կարող են ենթադրել, որ դուք մատուցում եք ցածր որակի ծառայություններ:

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top