skip to Main Content

Outdoor թե՞ Indoor գովազդ

Outdoor թե՞ Indoor գովազդ

Արտաքին (outdoor) գովազդը գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն է, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին, ավտոլցակայաններում:

Արտաքին գովազդամիջոցները տարատեսակ են. դրանք կարող են լինել գովազդային հաղորդագրություն պարունակող տարբեր կրիչներ, որոնք տեղադրվում են տեսանելի վայրում: Արտաքին գովազդի միջոցները կարող են լինել մշտական և ժամանակավոր: Գովազդի մշտական միջոցներն ունեն տեղադրման հաստատուն վայր:

Արտաքին գովազդի հիմնական միջոցը մեծամասշտաբ պաստառն է: Այն հիմնականում տեղադրվում է մայրուղիների վրա կամ մարդաշատ վայրերում և հիշեցնում է որոշակի արտադրանքների կամ ծառայությունների, դրանց գտնվելու վայրերի մասին: Հաճախակի կիրառվում է նաև էլեկտրոնային ցուցատախտակը, որն ունի մի շարք հնարավորություններ: Դրանց հիմնական առավելությունն այն է, որ պատկերների փոփոխությունը, դինամիկան և գույները հնարավորություն են տալիս ավելի մեծ հուզական ազդեցություն թողնել դիտողի վրա:

 

Ներքին (Indoor) գովազդը գովազդի տեսակ է, որը տեղադրվում է հասարակական նշանակություն ունեցող որևէ վայրի ներսում: Սովորաբար այն տեղադրվում է առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում: Ներքին գովազդի տեղադրման համար համընդհանուր ընդունված վայր չկա:

Ներքին գովազդի տեղադրման վայրերի դասակարգման ձևերից մեկը ներառում է.

– սեփական ներքին գովազդ (այն վայրերում, որոնք կապված չեն առևտրի և սպառման հետ),
– գովազդ առևտրի վայրերում (խանութներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ):

Leave a Reply

Your email address will not be published.

Back To Top