Ի՞նչ նվիրել հաճախորդներին և աշխատակիցներին Ամանորի կապակցությամբ

Շուտով Ամանոր է և ժամանակն է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ձեր բիզնեսին 2021 թ․-ին: Նախքան գրասենյակը զարդարելը և ամանորյա պատվերներ պատրաստելը, ժամանակն է մտածել աշխատակիցների և հաճախորդների համար նվեր գաղափարների մասին. նվերներ, որոնք հիշվող են և յուրահատուկ։
⠀
Ձեզ ենք ներկայացնում նվեր գաղափարի մի քանի օրինակ , որոնք կհամապատասխանեն ցանկացած բյուջեի․
⠀
1․ Սեղանի օրացույց
⠀
2021 թ․ դժվար տարի էր, և մարդկանց մեծամասնությունն անհամբեր սպասում է 2022 թ․: Այսպիսով, ինչո՞ւ չոգևորել աշխատակիցներին և հաճախորդներին գեղեցիկ սեղանի օրացույցով: Ընտրեք գունագեղ դիզայն, որն ակնթարթորեն անհատականություն կհաղորդի նրանց աշխատանքային տարածքին (լինի դա տանը, թե գրասենյակում): Կամ, եթե իսկապես ցանկանում եք անհատականացնել ամանորյա նվերը, կարող եք պատրաստել օրացույցը իրենց անունով և ընկերության լոգոյով: Սա հեշտ միջոց է 2022 թ․- ի շաբաթներն ու նպատակները ուշադրության կենտրոնում պահելու համար։
⠀
2․ Նվեր քարտեր
⠀
Նվեր քարտերը ևս գեղեցիկ նվերներ են աշխատակիցների և հաճախորդների համար և պարտադիր չէ, որ դրանք լինեն միայն ձեր կողմից մատուցվող ծառայություների նվեր քարտեր։
⠀
3․ Բրենդային իրեր
⠀
Կազմակերպության լոգոյով թղթե տոպրակները, նոթատետրերը, գրիչները և այլ իրերը հրաշալի նվերներ են, որոնք հնարավորություն կտան Ձեր բրենդը պահել ուշադրության կենտրոնում ինչպես առկա, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում։ Այս ցանկին կարող եք ավելացնել նաև ձեր տարբերանշանով բաժակները և շոկոլադե սալիկները։
⠀
4․ Ամանորյա բացիկներ
⠀
Ամանորը ՝ ընկերներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին և սիրելիներին «շնորհակալություն» հայտնելու ժամանակ է։ Նվիրեք ձեր աշխատակիցներին և հաճախորդներին անհատական տպագրված և անհատականացված շնորհակալական բացիկներ։
⠀
Ի՞սկ Դուք արդեն կազմել եք ամանորյա նվերների ցանկը ։